18.12.2017|
23:26
Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթին»։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն, և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: